Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը միլիոնավոր բնակիչների կոչ է արել դուրս գալ փողոց՝ աջակցելու Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ «Ես կոչ եմ անում միլիոնավոր քաղաքացիներին ամբողջ Թուրքիայի տարածքում՝ 81 նահանգ և 973 շրջան, դուրս գալ փողոցներ, որտեղ մենք մեծ հանրահավաքներ ենք անցկացնելու»,- ասել է Օզելը:
Միաժամանակ նա իր կողմնակիցներին կոչ է արել չհրահրել իրավապահներին։ Հինգշաբթի Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում, երկու օր շարունակվող զանգվածային ցույցերը՝ ի պաշտպանություն Իմամօղլուի, անցել են իրավապահների հետ բախումներով: Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ բախումների ընթացքում առնվազն 16 ոստիկան է վիրավորվել։
Ստամբուլից հետո Անկարայի և Իզմիրի նահանգապետները հինգ օրով արգելել են ցանկացած բողոքի ցույց նահանգների քաղաքներում՝ Թուրքիայում բողոքի ակցիաների ֆոնին։