Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության 2024 թվականի ծրագրի ոլորտային աշխատանքներն ամփոփելու հերթը ուժային կառույցներինն էր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակի բարեփոխումները, անդրադարձել ռազմական տեխնիկայի արդիականացմանը, իսկ ներքին գործերի նախարարն անդրադարձել է ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ընդառաջ բիոմետրիկ համակարգի ներդրմանը: Նիստերի մեծ մասն անցել է դռնփակ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան