Ռուսաստանը Հայաստանին համարում է բարեկամ երկիր և մտադիր է շարունակել զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել:
«Հայաստանը ինքնիշխան պետություն է, մեզ շատ բան է կապում՝ երկկողմ, պատմական, մշակութային, ԵԱՏՄ-ի պես կարևոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով»,- նշել է Պեսկովը։
Մանրամասները՝ տեսանյութում: