Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ալեն Սիմոնյանը նաև գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա: