Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբն այս պահին բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ արձագանքելով հարցին, թե այս պահին կա՞ ադրբեջանական կողմից հարձակման հավանականություն:
Անդրադառնալով հարցին, թե որ երկրներն են, որոնք վտանգում են ՀՀ ինքնիշխանությունը, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության անկախությանը և սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրներից»:
Արտաքին հետախուզության ծառայության պետը չմանրամասնեց, թե որ երկրների մասին է խոսքը: