ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, ասաց, որ ՆԳՆ-ն նախորդ տարի մի նվաճում է արձանագրել:
«Պիտի փաստեմ, որ 2024 թվականի արդյունքներով 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների ընդհանուր թվի նվազում ունենք 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորների թիվը նվազել է 421-ով:
Ընդհանուր պատկերում կարող են շատերը նշել, որ 45-ով նվաճումը կամ 421-ով նվաճումն ի՞նչ էական նշանակություն ունի: Բայց սա կատարված ահռելի աշխատանքի արդյունք է հատկապես պարեկային ծառայության կողմից»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ 2023-ին տրանսպորտային միջոցների թիվն ավելի քիչ է եղել, քան 2024-ին: