Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար:
Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- ասված է ՀՖՖ-ի ֆեկսբուքյան էջում: