Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ պայմանավորվել է ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Ուոլցի հետ մարտի 24-ին Էր Ռիադում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունների անցկացման մասին:
Ավելի վաղ պաշտոնյաները հեռախոսազրույց են ունեցել։
Նշվում է, որ բանակցություններին ռուսական կողմից կմասնակցեն Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: