ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճի մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Մարիա Զախարովան կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրավիճակի սրման տանող ցանկացած գործողությունից, բոլոր խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:
«Եվ, իհարկե, մենք հանդես ենք գալիս բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը՝ Բաքվի և Երևանի շուտափույթ վերադարձի օգտին։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում և երկկողմ ձևաչափով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, դրանք բոլորն ուժի մեջ են, բոլորն այդ ամենը շատ լավ գիտեն։ Միևնույն ժամանակ, հիշեցնեմ, որ հենց Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցումը, կարծում եմ, չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը ևս ակնհայտ է»,- ասել է Զախարովան:
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերսկսվի, Մարիա Զախարովան պատասխանել է՝ ոչ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Դուք հիշում եք, որ հենց ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն են պարզապես դադարեցրել իրենց աշխատանքը այնտեղ»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը, հավելել՝ Մինսկի խմբի համանախագահի մանդատն ուղղակի կորցրել է իր արդիականությունը։