Մենք երեք անհատական սխալ գործեցինք, որի հետևանքով էլ երեք գոլ բաց թողեցինք։ Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան ՛տ Սխիպը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք սխալներ գործեցինք գոլային դրվագներում, բայց սա Հայաստանի հավաքականում տիրող իրավիճակն է: Վրաստանն իր որակով կարող է պատժել քեզ, երբ դու թույլ ես տալիս անհատական սխալներ»,- ասել է Սխիպը:
Հիշեցնենք՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացել է Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով զիջել է մրցակցին։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։