Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ ճնշումների, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման պայմաններում Թեհրանն ուղիղ բանակցություններ չի վարի:
«Մենք կպատասխանենք Թրամփի նամակին առաջիկա օրերին և կուղարկենք այն համապատասխան ուղիներով: Թրամփի նամակը հիմնականում սպառնալից բնույթ է կրում, միևնույն ժամանակ պնդում է, որ կան նաև հնարավորություններ: Մենք կանդրադառնանք ինչպես սպառնալիքներին, այնպես էլ հնարավորություններին»,- նշել է դիվանագետը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով նոր համաձայնագիր կնքել: Դրա նպատակն է, ըստ Թրամփի, սահմանափակել Իրանի արագ զարգացող միջուկային ծրագիրը և փոխարինել այն համաձայնագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Իրանը հայտարարել է, որ ստացել է նամակը: