Վրաստանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը. տարածաշրջանի ներուժը կարող է իրացվել միայն համագործակցության դեպքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Raisina Dialogue համաժողովի «Հայացք Կովկասից» պանելային քննարկմանը:
Նախարարը խոսել է նաև Վրաստանի խնդիրների մասին, նշել՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մնում են Վրաստանի գլխավոր մարտահրավերը:
«Մենք շարունակում ենք օգտագործել բոլոր միջազգային ձևաչափերն այդ մասին խոսելու և Հարավային Կովկասում հակամարտությունները լուծելու համար, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Հստակ հայտարարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ճանապարհը պետք է լինի բացառապես խաղաղ»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: