Արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա մեկնարկել է գործընկերոջ հետ հանդիպմամբ: Համատեղ հայտարարությունում նախարարներն ընդգծել են գլոբալ մարտահրավերների լուծման ուղղությամբ սերտ գործակցությունը: Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը՝ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն, Եվրամիության հետ գործակցության խորացում։ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար նախարարը նկատել է, որ Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի, և հայ գերիների ազատ արձակումը կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը:
Այցի մանրամասները՝ տեսանյութում։