Կառավարությունն ընդունել է «Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի մասին» որոշում: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կունենա ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ, որը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով կստեղծվի արդյունավետ աշխատանքի համար հնարավորություն,ինչը կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը: