Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ էներգետիկ հարվածների դադարեցման հարցը։
Նա հայտնել է, որ Ուկրաինան կպատրաստի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են ներառվել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված մասնակի հրադադարի շրջանակում։ Այդ ցանկում, ըստ նրա, կարող են ընդգրկվել ոչ միայն էներգետիկ օբյեկտները, այլև երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքները։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է միայն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի հարցը։ Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի մասնակցությունը ատոմակայանի արդիականացման և ներդրումային ծրագրերի մեջ, եթե այն վերադառնա Ուկրաինային։
Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցը «հավանաբար վերջին շրջանի իր ամենաբովանդակալից զրույցն է եղել»։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: