ԱԺ նախագահը Բաքվում պահվող գերիների անհապաղ ազատ արձակման խնդրին ու հրադադարի խախտման ադրբեջանական կեղծ հայտարարություններին անդրադարձել է նաև Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում ունեցած ելույթում:
Ալեն Սիմոնյանը, խոսելով ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, կոչ է արել, որ Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, կրկին ոտքի կանգնի՝ պաշտպանելու ազատությունը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։