Շատ մտահոգ եմ ադրբեջանական հռետորաբանությունից: Ինչպես ասացի, ես հորդորում եմ Ադրբեջանին, որ այս համաձայնագիրն ստորագրի հնարավորինս շուտ, և հիշեցնում եմ, որ չլուծված խնդիրները լուծված են հայկական կողմի զիջումներով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի հարաբերությունները միջազգային հանրության հետ: Հույս ունեմ՝ միջազգային հանրությունը, ԵՄ երկրները և ԱՄՆ-ը ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա՝ ստորագրելու համաձայնագիրը հնարավորինս շուտ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Ֆոգ Ռասմուսենը Իջևանում է և լրագրողների հետ ասուլիսում տեղեկացրել է, որ հանդիպել է ԵՄ դիտորդական պատվիրակության հետ:
Ռասմուսենը նշել էր, որ Հայաստան է այցելել երեք ուղերձով: