Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան Իջևանի զբոսայգու տարածքի հողամասերի կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները համայնքին վերադարձնելու հայցապահանջով:
2024-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել մոտ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտ՝ 1500 քմ հողամասի՝ երկու քաղաքացու կառուցապատման իրավունքը:
Վճռի դեմ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 8-ին:
Մանրամասները՝ Վրույր Մկրտչյանի ռեպորտաժում։