Սերբիայի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի հավանություն են տվել վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականին, հաղորդում է սերբական RTS հեռուստաալիքը։
«Վարչապետի հրաժարականի հաստատումը նշանակում է, որ կառավարությունը դառնում է տեխնիկական (բոլոր նախարարները դառնում են պաշտոնակատարներ)։ Բացի այդ, այսօրվանից սկսվում է 30-օրյա ժամկետի հաշվարկը, որի ընթացքում պետք է ձևավորվի կաբինետի նոր կազմը։ Եթե 30 օրում՝ մինչև ապրիլի 18-ը, դա չհաջողվի անել, կհայտարարվի խորհրդարանի ընտրություն, որը կանցկացվի հունիսի սկզբին»,- փոխանցում է RTS-ն։
Վուչևիչը հունվարի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզվել է տանիքի մի մասը, 15 մարդ է զոհվել, ինչի պատճառով զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: