Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օգտին, որով խստացվում է հաշմանդամություն տրամադրելու կարգը: Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի խոսքով՝ տարիներ շարունակ եղել են դեպքեր, երբ մարդը չունի ֆունկցիոնալության սահմանափակում, բայց ստացել է հաշմանդամության կարգ:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։