Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է Ջրային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որով կկարգավորվեն գետերի հուների մաքրման և ջրօգտագործման թույլտվության հետ կապված գործընթացները: Նախարար Հակոբ Սիմիդյանը փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրել է անցյալ տարվա ջրհեղեղի ստեղծած խնդիրներով:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։