Ճապոնիան ողջունում է խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արած հայտարարությունները:
«Երկու երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Ճապոնիան հույս ունի, որ մոտ ժամանակներս կստորագրվի երկու կողմերի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, ու տարածաշրջանի հետ կապված խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով և մշտական հիմունքներով»,- ասված է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ: