Եվրասիական տնտեսական միությունը մինչև 2025 թվականի վերջը կստորագրի ազատ առևտրի մասին ևս երկու համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մինչև տարվա վերջ մենք կարող ենք ակնկալել, որ ԵԱՏՄ-ն ևս երկու համաձայնագիր կստորագրի ազատ առևտրի մասին»,- նշել է պաշտոնյան:
Նա չի հստակեցրել, թե որ երկրների կամ միավորների հետ է նախատեսվում ունենալ նման համաձայնագիր: