Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Լուիս Գրասան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը՝ բարձր գնահատելով կողմերի հավատարմությունը երկխոսությանը և հաշտեցմանը: Այդ մասին նշված է նրա պաշտոնական հայտարարության մեջ:
«Գրասան կողմերին կոչ է արել զարգացնել այդ թափը և շարունակել կառուցողական և անկեղծ աշխատանքը՝ համագործակցության հիման վրա խաղաղ ապագա կառուցելու ուղղությամբ: Այս առաջընթացը կարևոր քայլ է տարածաշրջանում ամուր կայունության ու խաղաղության ճանապարհին»,- նշել է Գրասան:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նախկինի պես պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությանը, վստահության ամրապնդմանը և կայուն հաշտեցմանը: