Պուտինը Թրամփին հայտնել է, որ չորեքշաբթի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում կանցկացնեն 175 — ից 175 բանաձևով։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ-ն Ուկրաինային կփոխանցի ծանր վիրավոր 23 ուկրաինացի զինվորականի»,- հայտնել են Կրեմլից։
Սպիտակ տնից հայտնել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է շուրջ 2.5 ժամ: