Հյուսիսային Մակեդոնիայի իրավապահները ձերբակալել են 15 մարդու՝ գիշերային ակումբում բռնկված խոշոր հրդեհի պատճառների հետաքննության շրջանակում, որը հանգեցրել է գրեթե 60 մարդու մահվան, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները:
Ընդհանուր առմամբ, գործում ներգրավված է ավելի քան 20 մարդ, որոնցից մի քանիսը հրդեհի հետևանքով տուժել են և ներկայումս գտնվում են հիվանդանոցում։
Երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոսկովսկին ասել է, որ «գիշերային ակումբի տնօրինությունը գործունեության լիցենզիա չուներ»։
Կառավարությունը հայտարարել է, որ կուժեղացնի գիշերային ակումբների և զվարճանքի այլ վայրերի ստուգումները՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են անվտանգության չափանիշներին:
Վերջին տվյալներով՝ կիրակի գիշերը Կոչան քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհից զոհվել է 59, վիրավորվել ավելի քան 150 մարդ։