Շարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:
ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ մարտի 17-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝
Ժամը 14:00-16:00-Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
Ժամը 15:00-18:00-«Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները» խորագրով գիտաժողով
Ժամը 19:00-Էլիզաբեթ վան Զեյլ Լանգհաութի «Կարմիր աֆիշի պարտիզանները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում ֆիլմի համահեղինակ Սելին Չիչեկողլուի և պատմաբան Դենի Պեշանսկու հետ։
Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Ֆրանսիացի բանախոսների ելույթները կունենան համաժամանակյա թարգմանություն։
Մանուշյանական շաբաթվա ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղմամբ: