Առաջին անգամ Ադրբեջանի պետական նավթագազային հսկան՝ SOCAR-ը, բնական գազի որոնումներ կիրականացնի Իսրայելի ծովափնյա տարածքներում:
Փորձագետները կարծում են, որ այսկերպ Բաքուն տարածաշրջանում փորձում է իր ազդեցությունը մեծացնել։
Իսրայելա-ադրբեջանական հնարավոր գործարքը կարող է ճանապարհ բացել Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանի մերձեցման համար։ Բաքվում մեծ հույսեր ունեն, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կարող են հասնել ավելի սերտ գործընկերության, քան ԱՄՆ-Հայաստան ռազմավարական փաստաթուղթն է։
Վերլուծաբանները մտահոգություն ունեն նաև, որ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան հնարավոր եռանկյունու թիրախը կարող է դառնալ Իրանը։
Չի բացառվում, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն էլ Բաքուն ներկայացնի հակաիրանական ենթատեքստով։
Մասնագետների խոսքով՝ Հայաստանը լուրջ անելիք ունի։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան