ԱՄՆ ավիացիան կիրակի գիշերը 47 հարված է հասցրել Եմենին:
Հարվածները բաժին են հասել մայրաքաղաք Սանային ու ևս 7 նահանգի, ասվում է Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժման (հութիների) զինված ուժերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրանց Telegram-ալիքում:
Հութիները մեղադրել են ԱՄՆ-ին Իսրայելի կողմից վրեժ լուծելու համար՝ ի պատասխան «պաղեստինյան սովի դեմ նրա արդարացի դիրքորոշման»։
Դրան ի պատասխան՝ «Անսար Ալլահի» զինված ուժերը հայտարարել են, որ «չեն դադարի արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր և Արաբական ծովերով, քանի դեռ Իսրայելը չի չեղարկել Գազայի հատվածին մարդասիրական օգնության արգելքը», որն ուժի մեջ է մտել մարտի սկզբին։
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենի հութիների դեմ: