Ադրբեջանի հետ համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, «միջանցք»-ի մասին: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում վստահեցրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նախարարը շեշտել է՝ Հայաստանի բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները գործելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան: Նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանից հնչող նոր պայմաններին վերաբերող ընդդիմության հարցերին: Ավելի քան 5 ժամ տևած քննարկմանը Միրզոյանն ընդգծել է՝ փաստաթուղթը թեև համաձայնեցված է, բայց այն կարող է կյանքի կոչվել միայն ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։