Գյումրիում հերթական տնակային մանկապարտեզը փոխարինվեց քարաշեն նախակրթարանով: Մոտ 30 տարի «Զանգակը» գործել է տնակներում: Քաղաքապետի պաշտոնակատարն ասել է, որ ևս երկու մանկապարտեզի շինարարություն կմեկնարկի այս տարի՝ սուբվենցիոն ծրագրով: Ամբողջ հանրապետությունում միայն այս տարի կառուցվում է մի քանի հարյուր մանկապարտեզ:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։