Եղվարդով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքը իսկական գլխացավանք է դարձել տեղացիների համար, նրանք խնդրում են ցանկապատել կամ ծածկել ջրանցքը: Ապրիլի վերջին դրանով արդեն ջուր կհոսի ու մարդիկ տագնապով են սպասում այդ օրվան: Ջրանցքի բաց հատվածը բազմաթիվ կյանքեր է խլել, եղվարդցիները դիմել են միանգամից մի քանի պատասխանատու մարմնի:
«Լուրեր»-ին Ջրային կոմիտեից պատասխանել են՝ միջոցների դեպքում ջրանցքի ցանկապատումը կներառվի 2026-2028 թվականների ծրագրերում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան