Ղրղզստանի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին:
«Աջակցություն ենք հայտնում խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ կողմերի ջանքերին, ինչը պետք է պատմական իրադարձություն դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում:
Ղրղզստանի Հանրապետությունը հանդես է գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման օգտին և այդ կապակցությամբ մեծ լավատեսությամբ նշում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կառուցողական բնույթը»,- նշված է Ղրղզստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: