Վրաստանի արտգործնախարարությունը նույնպես արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին:
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր 17 հոդվածների շուրջ բանակցությունների ավարտը։ Սա պատմական քայլ է դեպի տևական խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- գրված է արտգործնախարարության X-ի էջում:
Ողջույնի խոսքին է միացել Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան: «Սա պատմական քայլ է, որը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության և համագործակցության հետագա ամրապնդմանը»,- գրել է փոխարտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում: