Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին արձագանքել է Բրազիլիայի արտգործնախարարությունը:
«Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այն կվերականգնի երկրների միջև խաղաղությունը և կկարգավորի երկկողմ հարաբերությունները»,- գրված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Բրազիլիան նաև կոչ է արել կողմերին շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտությանն ու երկխոսությանը՝ որպես տևական և կայուն խաղաղության ուղի, ինչպես նաև հույս է հայտնել, որ այս գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ: