Եվրամիության դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք երկու կողմին՝ վերջին մի քանի տարվա ընթացքում այս ուղղությամբ տարած համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ: ԵՄ-ն ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնական լրամշակման համար:
Այս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհին։ Կարևոր է պահպանել դինամիկան և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ օգտագործելով երկու կողմի նույն հեռատես ու փոխզիջումային մոտեցումը»,-ասված է հայտարարության մեջ: Փաստաթղթում նաև ընդգծվել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն ու փորձագիտական գիտելիքներ, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով: