Գևին Թարբարդը նշանակվել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի առաջին ռազմական ռեզիդենտ կցորդը։
«Մենք ուրախ ենք հայտարարել լեյտենանտ-հրամանատար Գևին Թարբարդի՝ որպես Ադրբեջանում առաջին բրիտանական ռազմական ռեզիդենտ-կցորդի ժամանման մասին։ Այս պատմական քայլն արտացոլում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև գործընկերության ամրապնդումը և կնպաստի պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան X սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ։