Չեռնոգորիայի արտգործնախարարությունը իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական պայմանագրին։
«Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու գլոբալ անվտանգության գործում։ Չեռնոգորիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական պայմանագրին և ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ, սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության ու տնտեսական բարգավաճման հասնելու համար»,- գրված է նախարարության X-ի էջում: