Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին առաջիկայում կայցելի Հայաստան: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024 թվականի ընթացքում Հայաստանի և Իրանի պաշտոնյաների այցերը ներկայացնելիս:
«Ընթացիկ տարվա փետրվարին ես հնարավորություն եմ ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին, և առաջիկայում ևս սպասվում են շփումներ: Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»,- ասաց նախարարը: