ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Անկեղծ շնորհավորանքներս Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Դա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի բացման ուղղությամբ:
Ես ձեզ կոչ եմ անում հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ձեռքբերմանն ուղղված հետագա բոլոր քայլերին»,- գրել է ԵԽ նախագահը X-ի իր էջում: