ՀԱՊԿ-ի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը:
«Հույս ունենք, որ փաստաթուղթը կստորագրվի հնարավորինս շուտ և կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն շրջաններից մեկում՝ Հարավային Կովկասում»,- նշված է հայտարարության մեջ: