Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։
Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակացիների հետ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հատուկ շեշտադրել է քաղաքացիների հետ բարեկիրթ ու գրագետ հաղորդակցությունը, կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների պատշաճ իրականացումը հատկապես ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով։
Քննարկվել են նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմանն առնչվող ընթացակարգային հարցեր։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզային բաժնի պետ Արման Պողոսյանը և Լոռու մարզային բաժնի պետ Սերժիկ Խաչատրյանը Գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացրել իրենց բաժինների աշխատանքի կազմակերպումը։
Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել նաև մարզային ստորաբաժանումների վարչական շենքերում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին: