Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու Գլխավոր դատախազի միջնորդագիրը խորհրդարանը կքննարկի մարտի 25-ին: Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: Ընդ որում՝ ընկերության տնօրենը 8 հազար դոլարով Աղազարյանի ընկերուհու համար մատանի ու հեռախոս է գնել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։