«Երևանում մեծ ուշադրություն ենք դարձնում էներգաարդյունավետությանը և կրթական միջավայրի զարգացմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը դրա լավագույն օրինակներից է․ այն թույլ կտա համալսարանին խնայել էներգիայի ծախսերը, իսկ ուսանողներին կտա հնարավորություն իրական տեխնոլոգիաների վրա ձեռք բերել գործնական գիտելիքներ։ Ինչու՞ է սա կարևոր. Պոլիտեխնիկն իր էներգիայի զգալի մասը կարտադրի ինքնուրույն, իսկ խնայված միջոցները կարող են ուղղվել կրթական ծրագրերին ու տեխնոլոգիական զարգացմանը։ Ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրել և աշխատել վերականգնվող էներգիայի իրական համակարգերի հետ, ինչը հզոր գործնական փորձ է ապահովելու։ Պոլիտեխնիկի զարգացումը շարունակական է՝ hամալսարանում հիմնանորոգվել է բակային տարածքը, ստեղծվել է նոր կանաչ այգի, բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, որոնք ուսանողներին տալիս են նոր հնարավորություններ, շուտով կշահագործվի նաև նոր, արդի սպորտային համալիրը: Որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ կարևորում եմ, որ համալսարանն ունենա ժամանակակից, խելացի և էներգաարդյունավետ ենթակառուցվածքներ։ Շնորհակալ եմ Պոլիտեխնիկի ղեկավարությանը, գործընկերներին ու բոլոր մասնակիցներին, ովքեր աջակցում են այս կարևոր ծրագրերի իրականացմանը»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։