ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ:
Ավելի վաղ Կասպար Վելդկամպը գրառում էր կատարել Հայաստան այցի մասին:
«Ուրախ եմ այսօր այցելել Հայաստան և հանդիպել իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Մեր առաջնահերթությունն է հետագա ներդրումներ կատարել մեր երկկողմ և եվրոպական համագործակցության մեջ։ Պաշտոնապես կբացեմ նաև Նիդերլանդների դեսպանատունը Երևանում»,-գրել է նախարարը X-ի իր էջում։