Մենք արդեն մեր մոտեցումն ադրբեջանական 12-րդ առաջարկի, 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատասխանե՞լ է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական վերջին առաջարկներին:
«Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի ստորագրման, համաձայնեցման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց նախարարը: