Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) հետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է:
Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: