Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։