Այսօր՝ մարտի 5-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։
Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները
Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը․
ԿԸՀ-ն կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացրել է ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։
Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։
Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ին։
Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում հրապարակվելու են մինչև մարտի 13-ը։
Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։