ԱՄՆ-ն ունի «սահմանափակ համբերություն, զենք և ֆինանսական ռեսուրսներ», ուստի ժամանակն է, որ Կիևը սկսի խաղաղ բանակցությունները, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Անդրադառնալով Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հանդիպմանը՝ Մայք Ուոլցը նշել է, որ Ուկրաինայի նախագահը փորձել է կրկին վերանայել հազվագյուտ մետաղների վերաբերյալ արդեն իսկ համաձայնեցված գործարքը:
«Շատերը դիտել են հանդիպման միայն վերջին տասը րոպեները, երբ ամեն ինչ դուրս էր եկել վերահսկողությունից, բայց եթե նայեք ամբողջ հանդիպումը, կտեսնեք, որ Զելենսկին բազմիցս սադրել է ԱՄՆ վարչակազմին՝ փորձելով նորից բանակցել արդեն իսկ կնքված գործարքի շուրջ և օգտագործել այն հետպատերազմյան անվտանգության երաշխիքներ ստանալու համար»,- շեշտել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ նշելով, որ ամերիկացիները մեծահոգաբար աջակցել են Ուկրաինային, սակայն պատերազմը չի կարող անվերջ շարունակվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ժամեր առաջ հայտարարել է, որ վաղը շատ կարևոր բանի մասին է հայտարարելու:
«Ես կասեմ այնպես, ինչպես կա», - գրել է Թրամփը: ԱՄՆ նախագահը, սակայն, մանրամասներ չի հայտնել և չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։